Մանկավարժական նորարարության բաց ճամբար

Հունիսի 26-28

Մանկավարժական նորարարության ամենամյա «Բարեկամություն» 2017 ճամբարի կազմակերպիչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է ճամբարի մեկնարկի մասին։ Ճամբարը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։

Ճամբարի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի՝ նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական աշխատողներն են։

Ճամբարի բովանդակությունը՝

  • կրթական նոր գաղափարներ․ նախագծերի (ստարտափ) ստեղծում.
  • մանկավարժական նորարար փորձի ներկայացում, քննարկումներ.
  • հեղինակային կրթական ծրագրով ստեղծված անընդհատ (շուրջտարյա) կրթության արդյունավետ միջավայրի, պայմանների ներկայացում, այդ թվում՝  դպրոց-պարտեզ, կրթական պարտեզ բնակելի թաղամասում, բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում.
  • ամառային ուսումնական նախագծեր.
  • մշակութային-մարզական պարապմունքներ, հայրենագիտական քայլարշավ Երևանում։

Հունիսի 25-ին՝ մասնակիցների ընդունում կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում (Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝ 010 74 21 72, 094 811 858)։

Հունիսի 26-ին՝ 9։00՝ ճամբարի առաջին պարապմունքը՝ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։

Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-14։00 – ճամբարի պաշտոնական ներկայացումը, փակումը, արդյունքների հանրայնացումը, 2018թ. ճամբարի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը՝ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Ճամբարի ղեկավար, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության ղեկավար՝ Հերմինե Անտոնյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s