«Ուսում» դպրոցի մի խումբ դասավանդողների վերապատրաստում

Նոյեմբերի 2-ին և 3-ին,   «Բարեկամություն» ճամբարի շրջանականերում կրթահամալիրում էին «Ուսում» հանրակրթական դպրոցի մի խումբ դասավանդողներ, որպեսզի մասնակցեն «Smart Notebook»  և «Նախագծային ուսուցում» ծրագրերի ներածական դասընթացներին: Մասնակիցներին, Մայր դպրոցում դիմավորեց կրթահամալիրի տնօրենը և պատմեց կրթահամալիրի հիմնադրման, մանկավարժական սկզբունքների և մոտեցումների մասին: Վերապատրաստումն անց կացվեց կրթահամալիրի Արևմտյան դպրոցում:  Մասնակիցները ծանոթացան «Դպիր» ամսագրին, դասավանդողների կողմից կատարված մեթոդական մշակումներին, հնարավություն ունեցան ընթերցելու, դիտելու մեր դասավանդողների կողմից ներկայացված նախագծային ուսուցման փորձը, սովորողների գործունեության մասին պատմող տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես նաև դասավանդողների մասնակցությամբ տեսադասերը, լսեցին կրթահամալիրի դպրոցական և դասարանական ռադիոլուրերը: Մասնակիցներին ոգևորել էր նաև  «Smart Notebook»  ծրագրի զարմանալի հնարավորությունները: Հանդիպման ավարտին դասավանդողների հետ հանդիպեց նաև Մանկավարժության կենտրոնի ղեկավար, «Դպիր» ամսագրի գլխավոր խմբագիր Սուսան Մարկոսյանը, ով առաջարկեց մասնակիցներին իրենց փորձով կիսվել նաև  «Դպիր» ամսագրում, ինչպես նաև «Ուսում» դպրոցի սովորողներին հրավիրեց մասնակցելու կրթահամալիրի կողմից կազմակերպվող առարկայական ֆլեշմոբերին:              Հանդիպման ավարտին դասավանդողները գրեցին իրենց տպավորությունների մասին.

 

Սեմինարին մասնակցեցի պատահական սկզբունքով, քանի որ գործընկերներիցս մեկը վերջին պահին հրաժարվեց, և ցուցակում ընդգրկեցին նաև ինձ: Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Շատ հաճելի էր, մթնոլորտը ջերմ էր և տրամադրող: Սովորեցինք բավականին մեթոդներ և ձեռք բերեցինք հմտություններ, որոնք հաստատ կկիրառենք մեր դպրոցում: Սիրով մասնակցեցինք: Ցանկալի է, որ լինի շարունակական:

Ա. Ալեքսանյան

 

Ակնկալիք ունեի ստանալու նոր գիտելիքներ: Ինձ շատ հետաքրքիր էր հատկապես արդի տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում:

Հետաքրքիր էր, ուսուցանող, բացահայտող:

Ոգեշնչվեցի, ավելի արժեքավորեցի ուսուցչի դերը և աշակերտակենտրոն ուսուցման կազմակերպումը:

Իմ գործունեության ընթացքում կկիրառեմ նախագծային ուսուցումը:

Հասմիկ Նազարյան

Մասնակցում եմ սեմինարին, քանի որ ցանկանում էի խորացնել համակարգչային գիտելիքներս: Սպասելիքներս մի փոքր այլ էին, մտածում էի, որ պետք է միայն ուսուցանվեր ինչ-որ կոնկրետ ծրագիր: Բայց այն, ինչ ստացա ինձ մեծ ուրախություն պատճառեց, քանի որ կարևորը և հաճելին մեկտեղված էին: Ինչ խոսք, ձեռք բերած տեղեկատվությունը և գիտելիքները նպատակին կծառայեցնեմ: Շատ մեծ բավականություն ստացա վերապատրաստող մասնագետների մոտեցումից:

Սաթենիկ Հակոբյան

 

Սեմինարը լավ էր կազմակերպված, պարզապես ժամանակի սղության պատճառով ավելի շատ ներածական էր, եթե ավելացվի պրակտիկ աշխատանքը, արդյունավետությունը կբարձրանա:

Հետաքրքիր էր ծանոթանալ ուսուցման այլընտրանքային տարբերակի հետ:

Շնորհակալություն

Գոհար Դալլաքյան

 

Շատ ոգևորված սպասում էի վերապատրաստմանը: Շատ էի լսել ձեր դպրոցի մասին, բայց չէի եղել:  Ուրախ եմ, որ եկա, տեսա, հավանեցի: Հետաքրքիր մոտեցում ունեք, և ամենակարևորը՝ես ինձ հետ տանելու բան ունեցա այստեղից: Կփորձեմ սովորածս կիրառել իմ դասարանում: Այս օրերից հետո հասկացա, որ ցանկանում եմ, որ վերապատրաստումները շարունակական լինեն:

Սիրուն Թորոսյան

 

Կարևորում եմ փորձի փոխանակումը, ուստի յուրաքանչյուր վերապատրաստում ինձ համար մի նոր սկիզբ է:

Մթնոլորտը հաճելի էր, սեմինարավարները վստահ և բանիմաց, պատրաստ անվերջ փոխանցելու իրենց ունեցած հմտությունները:

Շնորհակալություն ջերմ ընդունելության և բարյացկամ վերաբերմունքի համար: Կարծում եմ՝ հանդիպումները շարունակական կլինեն:

Աստղիկ Գրիգորյան,

 

Հարգելի՛ Լուսինե և Նվարդ, շնորհակալություն ձեզ փորձի փոխանակման համար: Երբ նոր էի մտել դպրոց, մտածում էի, որ ուսումնական գործընթացը սահմանափակվում է դաս տալով և աշակերտներից նույն դասը լսելով: Շատ աղբյուրներ կարդալով և հետազոտելով, հասկացա, որ դպրոցը, աշակերտ կրթելն ու դաստիարակելը մի ուրիշ աշխարհ է: Այդ աշխատանքը ես տեսա ձեր դպրոցում՝ ազատություն, մարդկային որակների ձևավորում, աշակերտի անձի՝ որպես անհատի ձևավորում, բազմակողմանի զարգացում:

Շուշաննա Թովմասյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s