Վերապատրաստման փետրվարյան դասընթացի հրավեր

Փետրվարի 19-23

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակներին, երաժշտության դաստիարակներին, մանկավարժներին, վարիչներին, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողներին, նախադպրոցական հաստատություններում աշխատել ցանկացողներին հրավիրում ենք փետրվարի 19-23-ը՝ ժամը 9.00-15.00, կրթահամալիրում մասնակցելու ամենամսյա վերապատրաստման դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներին, նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծերին, կմասնակցեն երաժշտության, տեխնոլոգիայի, մարզական պարապմունքների։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է մինչև փետրվարի 15-ը՝  info@mskh.am հասցեին ուղարկված անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։

Մասնակիցների սահմանային թիվը 30-ն է. 31-րդից սկսած՝ հայտերը, հայտատուների համաձայնությամբ, կարող են գրանցվել հաջորդ՝ մարտի 19-23-ի դասընթացի մասնակիցների ցուցակում։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s