Առաջին օրը վրաց ճամբարականների հետ

29632897_1847968515253308_1200328176_o

Վրաց գործընկերներն առավոյան ժամը 9-ից եղան Մայր դպրոցում: Կրտսեր ճամբարականները մեծերի հետ մասնակցեցին առավոտյան ընդհանուր պարապմունքին, որից հետո նրանց ուղեկցեցին Արևմտյան դպրոց՝ միանալու լրացուցիչ կրթության ճամբարին: 

Ճամբարարի մեծահասակ մասնակիցներն աշխատեցին ըստ ճամբարի ծրագրի՝ եղան Կրթահամալիրի վիրտուալ աշխարհի ներկայացմանը, ծիսական պարերգերի ուսուցմանը, փոքր խմբերով աշխատանքին և տեխնոլոգիական պարապմունքներին: Փոքր խմբերով աշխատելու համար վրաց գործընկերներն ընտրել էին Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն թեման, քանի որ բոլորն էլ նախակրթարանի դաստիարակներ են:

Աշխատանքային օրվա վերջում զբոսնեցին Երևանում, ինչպես նաև հասցրեցին այցելել Էջմիածին:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերը՝ այստեղ

 

This slideshow requires JavaScript.

2 comments