Ճամբարային հագեցած օրեր

29748561_2021898878068776_1199616194_o

Մարտի 27-ի օրակարգը կրկին հագեցած էր՝ պարերգերի ուսուցում, մասնագիտական սեմինարներ, տեխնոլոգիա, այցելություն Գեղարդ: Այս հագեցած օրակարգում կար նաև նշված մի կարևոր հանդիպում՝ Հյուսիսային դպորցի “Հարթակում”: Հանդիպումը հրավիրել էին վրաց հյուրերը և քննարկման թեման էր հայ-վրացական ակումբների ցանցի ընդլայնումը դեպի Բակուրիանի, կրթահամալիրի ուսուցիչների մայիսին կայանալիք եռօրյա այցը Վրաստան, հնարավոր այլ համագործակցություններ: Մոտ մեկ ժամ տևած զրույցի արդյունքում ունեցանք հստակ պայմանավորվածություններ և արդեն սկսում ենք աշխատել այդ ուղղությամբ: 

Իսկ ճամբարային վերջին օրը բավականին հագեցած էր. վրաց հյուրերի խնդրանքով օրը անցավ գործնական պարապմունքներով: Առավոտյան ընդհանուր պարապմունքը անցկացրեցինք Հյուսիսային դպրոցի տանիքում նախակրթարանի սաների և դաստիարակների հետ: Այնուհետև եղանք Քոլեջի ջերմոցում, որտեղ տիկին Շողիկը մանրամասն ներկայացրեց բույսերը, պատասխանեց բազում հարցերի, իսկ վերջում նաև փոքրիկ բույսեր նվիրեց:

Եղանք նաև Արևմտյան դպրոցում, ուր դաստիարակները բաժանվեցին նախակրթարանային խմբերով, աշխատեցին սաների հետ, երգեցին, պարեցին: Վրաստանցի փոքրիկ հյուրերը այսօր հասցրեցին նաև լինել լողավազանում: Այցելության վերջում զբոսնեցինք Ագարակով: Արևմտյան դպրոցի այցելությունը ավարտվեց բլուլի և շվիի ունկնդրմամբ:

Վերջին հանգրվանը Մայր դպրոցի “Սեբաստիա” համերգասրահներ, որտեղ ճամբարի մասնակիցներին պատվավոր հանձվեցին մասնակցության հավաստագրերը:

29663911_2021933198065344_948454365_n29681062_2021900458068618_1588375665_o29681382_2021899394735391_1918160786_o29681441_2021900391401958_1979114907_o29693109_2021899248068739_1143962512_o29746295_2021900378068626_1336500504_o29746421_2021899268068737_807916137_o29748547_2021898848068779_1801907532_o29829729_2021899034735427_1212638829_o

 

Advertisements

One comment

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s