Վերապատրաստումների մայիսյան օրացույցի համաձայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեխնոլոգիայի, երաժշտության ուսուցիչների և կազմակերպիչների 18 հոգանոց խումբն է, ովքեր աշխատում են կրտսեր և միջին դպրոցներում, մասնակցում կրթահամալիրի դասավանդողների Մայիսյան հավաքի պարապմունքներին:
Տաթև Աթոյանը պատմում է, թե ինչպես են վերապատրաստվողներն իրենց առաջին օրն անցկացրել Հյուսիսային դպրոցում
Արևելյան դպրոցի տեխնոլոգիայի դասավանդող Հասմիկ Թոփչյանը ներկայացնում է աշխատանքային առաջին օրը:
Հարավային դպրոցում աշխատանքային առաջին օրը նվիրված էր ծաղկեպսակի պատրաստմանը, որով սովորողները պետք է հանդես գան ուրբաթ օրվա համերգին:
Մայիսի 17-ին Արևելյան դպրոցում Համբարձման տոն էր, որին մասնակցել են նաև վերապատրաստվողները:
Վերապատրաստման երկրորդ օրը Հարավային դպրոցում Արև Բալջյանը վերապատրաստվողների հետ ձևավորել է վիտրաժները:
Վերապատրաստմանն իր բլոգում անդրադարձել է նաև Զառա Ոսկանյանը:
Երաժշտության վերապատրաստման եռօրյա ընթացիք մասին է պատմում Աննա Երիցյանը:
Վերապատրաստման վերջին օրը՝ ըստ կարգի սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ, որին իր բլոգում անդրադարձել է այս շաբաթվա ժամերգության պատասխանատու Հասմիկ Մաթևոսյանը:
Վերապատրաստվողների հետ հարցազրույցը լսեք ԱՐՏբզզանի եթերում
Վերապատրաստվողները՝ Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում
Հարավային դպրոցի լրագրողների հարցազրույցը