«Պարտեզապուրակային գործ» վերապատրաստում

DSC09604Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջում, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այլ մասնագիտությունների հետ, իրականացվում է նաև «Պարտեզապուրակային գործ» մասնագիտական ուսուցումը՝ ուղղված նախ և առաջ դպրոցական, ուսումնական այլ հաստատության պարտեզի ստեղծման, բարեկարգման, արդիականացման աշխատանքներին, դրա համար մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը։ Ծրագրի իրականացման համար Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի միջնորդությամբ համագործակցում ենք նաև գերմանացի մասնագետների հետ։ Այդպիսի մասնագիտական ուսուցման շնորհիվ է նաև, որ կրթահամալիրի դպրոցների մեծ թվով կազմակերպիչներ, տեխնոլոգիայի ուսուցիչներ, այլ աշխատողներ գործուն մասնակցում են կրթահամալիրի «Կրթական պարտեզ» նախագծին, մեր դպրոցների տարածքների Երևանի հարավարևմտյան զանգվածում կանաչ օազիսի վերածելուն, իրենց տարատարիք սովորողների հետ պարտիզապուրակային ուսումնական նախագծային աշխատանքի կարևոր փորձ են ստեղծել:

Կրթահամալիրի քոլեջն սկսել է 2018-2019 ուստարվա ընդունելությունը։ 2018թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը, առաջարկում ենք «Պարտեզապուրակային գործ» եռօրյա դասընթացով վերապատրաստման գործուղել դպրոցի, ուսումնական հաստատության մասնագետի (մասնագետների)։ Դասընթացի ծրագրման-կազմակերպման մեջ ներառված է նաև գերմանացի մասնագետ Գերդ Քյոհլերը։ Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան վկայագիր, կունենան հնարավորություն ընդգրկվելու 2018-2019 ուստարվա «Պարտեզապուրակային գործ» մասնագիտության 1-ամյա ուսուցման ծրագրում, առանց իրենց աշխատանքից կտրվելու, սահմանված կարգով ստանալու մասնագետի պետական որակավորում։

Մասնակցության համար անհրաժեշտ է մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, կրթություն,
ուսումնական հաստատություն, պաշտոն) ներկայացնել info@mskh.am հասցեով կամ լրացնել մասնակցության
հայտը։

Կրթահամալիրում մարզերից մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s