Ուսումնական օրացույցը «Բլեյան» ցանցի նախագծային կազմակերպիչ

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում Ուսումնական օրացույցն իրողություն է. աշխատանքային գործիք բոլոր մանկավարժական աշխատողների ու սովորողների համար։ Օրացույցի մասին կարդացեք «Դպիր» ամսագրում։

11229279_397260487143845_640764823563537536_n

Ուսումնական օրացույցը կրթական գործընթացը՝ կյանքը, կազմակերպված է դարձնում ու ստեղծական։ Սա հնարավորություն է նախապես իմանալ-ծրագրելու ուսումնական գործունեությունը, ստեղծական լինելու, նաև անհատականացնելու՝ ստեղծելով սեփական ուսումնական օրացույցը՝ կոնկրետ խմբի-դասարանի համար։

Ուսումնական օրացույց ասվածն ազատում է նաև վարչարարությունից կամ անընդհատ վարչարարության ենթարկվելուց. ամեն ինչ բաց է ու հրապարակված, դասավանդողը գիտի իր անելիքն ու արդեն հրապարակվածը տեղայնացնում-իրենն է դարձնում՝ համապատասխան նախագծային մշակմամբ։

Ո՞վ է ստեղծում ուսումնական օրացույցը. կարևոր հարցադրում է։

Օրացույցը չի ստեղծվում ինչ-որ անձանց կողմից. բաց է ու քննարկելի։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում քննարկվում է տվյալ տարվա ուսումնական օրացույցի բովանդակությունը. բաց է առաջարկների համար։ Օրացույցում ընդգրկված են արդեն ավանդական ու մեր կրթական ծրագրի անփոխարինելի բաղադրիչ-նախագծեր, կարող են լինել նաև նոր նախագծեր։ Տարեկան օրացույցից բացի՝ դասավանդողի, սովորողի աշխատանքը դյուրացնելու, տեսանելի դարձնելու համար կազմվում են նաև ամսական օրացույցներ, որտեղ շեշտադրվում են հենց տվյալ ամսվա նախագծերն ու անելիքները։

Կրթահամալիրի կայքում գործում է նաև «օրական օրացույց» հասկացությունը, որը ստեղծվել է օրվա աշխատանքը կանոնակարգել-հստակեցնելու համար. դժվար է մեծ կրթահամալիրում հետևել տեղեկատվության հոսքին և իմանալ, թե որ դպրոցում, որ ծեսը (նախագծի բաց պարապմունքը, ամփոփում-հանրայնացումը, հանդիպումը, կլոր սեղանը…) ո՛ր ժամին է, ի՛նչ հյուրեր կան. օրական օրացույցը համակարգում է կրթական միջավայրում գործող մարդու գործունեությունը։

Ցանցը այս քննարկումներն ավելի լայնամաշտաբ դարձնելու հնարավորություն է. ցանցում ընդգրկված բոլոր կառույցներն ու անհատները կարող են մասնակցել օրացույցի ստեղծմանը։ Օրացույցը կդառնա ցանցային մեր մանկավարժության նախագծային կազմակերպիչը։

Ի՞նչ կտա ուսումնական օրացույցը կրթական ցանցում միավորված մանկապարտեզներին, դպրոցներին, դասավանդողներին։ Կրթահամալիրի առցանց ռեսուրսի (գրադարանային նյութեր, նախագծեր, ուսումնական փաթեթներ, բլոգներ) հետ օրացույցը կարևոր ուղենշային աշխատանքային համակարգ կդառնա, որ՝

  • դպրոցը, մանկապարտեզը, մանկավարժական աշխատողը ստանան անհրաժեշտ մեթոդական աջակցություն.
  • առցանց ռեժիմում աշխատեն կրթահամալիրի մասնագետների հետ.
  • հնարավորություն ունենան մասնակցելու կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումներին, սեմինարներին.
  • որպես համահեղինակ՝ կրթահամալիրի ուսումնական միջավայրում իր դասարանի, խմբի հետ մասնակցեն օրացուցային ստուգատեսներին, ճամբարներին.
  • դառնան ձևավորված մեծ համայնքի մի մաս.
  • իրականացնեն համատեղ մշակումներ, նախագծեր, միասնական ակցիաներ, ֆլեշմոբեր, մարզատոներ, հեծանվաերթեր։

Օրացուցային միավորող նախագծերի օրինակներ, որոնք առաջարկում ենք ցանցային համագործակցության առաջին փուլի համար.

  • նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում.
  • ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսային ճամբարներ հունվարին, հունիսին.
  • «Կարդում ենք….» ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
  • Մայրենիի ստուգատես
  • «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
  • Հասարակագիտական նախագծերի ստուգատես
  • Պատանեկան ուսումնական բաց ճամբարներ
  • Մանկավարժական նորարարության գարնանային, աշնանային, ձմեռային, ամառային բաց դպրոց
  • Հանրակրթական էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատեսի մեկնարկ
  • «Հակաբացիլ Կոմիտաս»
  • Ուրբաթ-համերգներ
  • Արտագնա նախագծեր՝ Սևանի «Ժայռ» ընթերցողական-հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական ճամբար, Արատեսի «Դպրոց բնության գրկում» պատանեկան-մանկավարժական արշավախմբային ճամբար
  • Պատանեկան աշխատանքային ճամբարներ, ստեղծագործական, ռազմամարզական ճամբարներ
  • Առարկայական առցանց ֆլեշմոբներ
  • Հանրակրթական աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային ճամբարներ
  • Լրացուցիչ կրթության աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային ճամբարներ։

Ցանցային նախագծային գործունեությունը գործընկերային լավ հարթակ է, որտեղ շահեկան վիճակում են հայտնվում և՛ մանկավարժական աշխատողը, և՛ սովորողը։ Հաղթահարվում է կղզիացումը. մարդիկ ճանաչվել-ճանաչելու, ճամփորդելու, հայտնի դառնալու հնարավորություն են ստանում։ Ջնջվում են դպրոցների սահմանները, հետին պլան մղվում վարչարարությունը, կենտրունում ուսուցիչն ու սովորողն են՝ նոր ու թարմ մտքերով, աշխարհին ներկայանալի նախագծերով։ Ցանցում միավորված դպրոցների, մանկապարտեզների, անհատների համար սա նաև ուժի ցուցադրման լավագույն հնարավորություն է։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s