Ամառային ճամբար 2018. oր չորրորդ

Խելագարվելու բան է ունենալ այսքան հետաքրքիր մտքերով, գաղափարներով ճամբարականներ մի տեղում: Խենթանալու ճկուն միտք ունեն, հմուտ, գործունյա մարդիք են:

Ա~խ, ինչերից են զրուցում` կինո, երաժշտություն, ֆուտբոլ, խաղեր, գրքեր, հորինվածքները: Մեկը մեկից ստեղծագործական մտքեր ունեն, ընտիր ճաշակ, առանձնացնեմ Կորյունին ու Ավետին` ռոքի սիրահարները լսում են Queen ռոք խմբի <<We will rock you>> երգը, Imagine Dragons խմբի <<Believer>>-ը, ամեն տեղ` լողալուց, խաղալուց, քայլելուց, ուտելուց: Ճաշակ եմ ասել է~: Դավիթ-Մաքս-Ադամ եռյակը պատմում է Մաքսի կերած խնձորի կորիզների մասին, թե ինչպես որոշեցին տնկել-խնամել-աճեցնել, ծնողներից գումար խնդրել, որ խանութ առնեն ու խնձորի կիլոն 400 դրամով վաճառեն` բիզնեսմեներիս տեսեք, հա~, գժվելու~: Իսկ թիթիզ русалка-ներ Մոնիկա ու Սաթեն ընկերուհիները իրենց օրվա մասին են պատմում ռուսերեն լեզվով, ձևեր եմ ասել, հա~:         Ինձ շատ կարողություն է պետք դիմանալու էսքան շատ սիրուն: Գժոտ ճամբարականների ամենօրյա զրույցներին անկուշտի պես եմ լսում: Էնքա~ն կարևոր, իսկական, իրական, որակյալ բացահայտումներ եմ արել իրենց մեջ այս չորս օրերի ընթացքում, որ էլ ասելու չի: Սա տեսնել է պետք, լսել:

Հոգ չէ, սիրելիներս, ես ապահովում եմ ձեզ մեր մասին պատմող տեսաֆիլմով, սիրո~վ:

Այցելություն կրթահամալիրի ուսումնական ագարակ

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s