Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ամփոփում

 

44927138_2022235097814598_8077601541126619136_nԱյսօր դաստիարակների վերապատրաստման հինգերորդ օրն էր։ Օրն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մասնակցեցինք ժամերգությանը և քայլքով դեպի Արևմտյան դպրոց գնացինք։ Արևմտյան դպրոց-պարտեզում սկսեցինք երգեր-պարերգերով, որին հաջորդեց տեխնոլոգիական պլեները։ Ապա՝ սուրճի ընդմիջում, հարց-պատասխան, ամփոփում և, իհարկե, վկայականների հանձնում սփյուռքի նախարարի՝ Մխիթար Հայրապետյանի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ջերմ բարեմաղթանքներով ողողված:

Ահա և Էջմիածնի «Ոստան» մանկապարտեզի փոխտնօրեն Ամալյա Ավագյանի տպավորությունները։

2018թ. հոկտեմբերի 22-26-ը մասնակցեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վերապատրաստման դասընթացներին։ Այս հինգ օրերի ընթացքում ստացանք շատ գեղեցիկ տպավորություններ, որոնք մեզ հետ կտանենք սիրով։ Կրթահամալիրում մեզ ընդունեցին շատ սիրալիր և ջերմ։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրին այս անմիջականության համար։ Այստեղ մեզ շատ դուր եկավ այն, որ ազգային-ծիսական արարողությունները շատ գեղեցիկ մատուցվում են և՛ երեխաներին, և՛հյուրերին երգերի և խաղիկների միջոցով։ Սովորեցինք մի քանի երգեր, պարերգեր և այդ ամենը մեծ սիրով կաշխատենք փոխանցել մեր մանկական հաստատություններում։

Հատուկ շնորհակալություն մեր ընկեր Նելիին, Տաթևին, Սաթենին, Արմինեին, երաժշտության ղեկավար ըներ Մարինեին, Սոֆյային՝ իրենց արհեստավարժ աշխատանքի համար։ Շնորհակալությունների շարքը ուզում եմ շարունակել…

Ուզում ենք շնորհակալություն հայտնել նաև խոհանոցի աշխատակիցներին՝ մեզ այդ հինգ օրերի ընթացքում համեղ և սիրալիր կերակրելու համար։Շնորհակալություն ընկեր Նառային և կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանին։

Սիրով՝ Էջմիածնի թիվ 16 «Ոստան»մանկապարտեզի փոխտնօրեն՝ Ամալյա Ավագյան և երաժշտության դաստիարակ՝ Մանուշ Աբրահամյան։

Պատումը և տեսանյութերը՝ Նելի Արղությանի

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s