Վերապատրաստման դասընթացներ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացներ՝ դասվարների, նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, կազմակերպիչների, երաժշտություն, տեխնոլոգիա-կերպարվեստ դասավանդողների, գրադարանավարների, պետական այլընտրանքային կրթական ծրագրով այլ հետաքրքրվողների համար։ Վերապատրաստման դասընթացի մասնակցության համար կարող են դիմել անհատներ և կազմակերպություններ: Վերապատրաստումներն իրականացվում են ուսումնական արդիական միջավայրում մասնագիտական հմտությունների փոխանցմամբ, գործնական նախագծերով: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր:

Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության հայտովinfo@mskh.am հասցեին ուղարկված ցուցակով։

Վերապատրաստման վճարը՝ մասնակցի համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցվում է 900018003203 (բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն) հաշվեհամարին:

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (պլանշետ, նոթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Վերապատրաստումների ժամանակացույց

  • դասվարների, երաժշտության ուսուցիչների-դաստիարակների, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների՝ փետրվարի 20-22, մարտի 20-22, ապրիլի 17-19, մայիսի 15-17, հունիսի 17-21
  • նախադպրոցական հաստատության աշխատողների՝ փետրվարի 18-22, մարտի 18-22, ապրիլի 15-19, մայիսի 13-17, հունիսի 17-21

Վերապատրաստման ծրագրերը

Հասցե՝ Րաֆֆի 57
Հեռախոս՝ 010 74 72 46, 094 56 76 49

Թողնել մեկնաբանություն