«Բարեկամություն» ճամբար. օր երրորդ

20190327_110112Օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով: Խմբին միացան նաև Բյուրականի Հովհ. Թումանյանի միջնկարագ դպրոցի ուսուցիչները: Ընդհանուր պարապմունքին միասնական պարեր պարեցինք, երգեցինք, խոսեց տիար Բլեյանը: Այնուհետև տիար Գևորգի հետ ճամբարականները շրջեցին Մայր դպրոցում, ծանոթացան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին: Շրջայցի և օրվա կլոր սեղան-քննարկումների հիմքում ,,Բլեյան,, բաց ցանցն էր, ցանցի ներկայացումը, ընդլայնումը: Բյուրականի և Վաղատուրի դասավանդողների հետ քայլեցինք Արևելյան դպրոց, որտեղ տեղի ունեցավ քննարկումը: Ճամբարականները ներկայացրեցին իրենց հարցադրումները կրթության, մանկավարժության և հեղինակային կրթական ծրագրի վերաբերյալ: Քննարկվեցին առաջիկա անելիքները, հնարավոր համատեղ նախագծերը, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկա անելիքների շուրջ: Մարիետ Սիմոնյանը ներկայացրեց գրական ակումբը և առաջարկեց միանալ արտագնա պարապմունքին:

Օրվա երկրորդ կեսով նախատեսված էր երաժշտական պարապմունք : Ճամբարականներից ոմանք ընդգրկված էին ուսումնական կենտրոնների տարբեր նախագծերում, ինչպես քաղաքագիտական ակումբը, <<Ձոն>> նախագծով աշխատանքները տեխնոլոգիայի լաբորատորիայում, երաժշտական նախագծերը երաժշտության կենտրոնում,  հասցրեցինք նաև պար սովորել : Օրն ավարտվեց ,,Տիգրան Հայրապետյան,, ընթերցասրահում, որտեղ մասնակիցները ամփոփեցին պայմանավորվածությունները:

Ֆոտոշարքը՝ ստորև

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s