Ապրիլյան վերապատրաստումներ

img_8468-300x225Ապրիլի 15-19-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացներ՝ դասվարների, նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, կազմակերպիչների, երաժշտություն, տեխնոլոգիա-կերպարվեստ դասավանդողների, գրադարանավարների, պետական այլընտրանքային կրթական ծրագրով այլ հետաքրքրվողների համար։ Վերապատրաստման դասընթացի մասնակցության համար կարող են դիմել անհատներ և կազմակերպություններ: Վերապատրաստումներն իրականացվում են ուսումնական արդիական միջավայրում մասնագիտական հմտությունների փոխանցմամբ, գործնական նախագծերով: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր:

Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության հայտովinfo@mskh.am հասցեին ուղարկված ցուցակով։

Վերապատրաստման վճարը՝ մասնակցի համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցվում է 900018003203 (բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն) հաշվեհամարին:

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (պլանշետ, նոթբուք), մարզական՝ մարզահագուստով։

  • նախադպրոցական հաստատության աշխատողների վերապատրաստում՝ ապրիլի 15-19
  • դասվարների, երաժշտության ուսուցիչների-դաստիարակների, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների՝ ապրիլի 17-19

Վերապատրաստման ծրագրեր

  • Դասվարների եռօրյա  վերապատրաստման ծրագիր
  • Երաժշտության ուսուցիչների եռօրյա վերապատրաստման ծրագիր
  • Տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների եռօրյա վերապատրաստման ծրագիր
  • Գրադարանավարների եռօրյա վերապատրաստման ծրագիր
  • Դաստիարակների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

 

Հասցե՝ Րաֆֆի 57
Հեռախոս՝ 010 74 72 46, 094 56 76 49

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s