Մայիսյան վերապատրաստումներ

58376639_1028099220710830_5039726298847510528_n_1Մայիսի 13-17-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացներ՝ դասվարների, նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, կազմակերպիչների, երաժշտություն, տեխնոլոգիա-կերպարվեստ դասավանդողների, գրադարանավարների, պետական այլընտրանքային կրթական ծրագրով այլ հետաքրքրվողների համար։ Վերապատրաստման դասընթացի մասնակցության համար կարող են դիմել անհատներ և կազմակերպություններ: Վերապատրաստումներն իրականացվում են ուսումնական արդիական միջավայրում մասնագիտական հմտությունների փոխանցմամբ, գործնական նախագծերով: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր:

Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության հայտովinfo@mskh.am հասցեին ուղարկված ցուցակով։

Վերապատրաստման վճարը՝ մասնակցի համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցվում է 900018003203 (բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն) հաշվեհամարին:

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (պլանշետ, նոթբուք), մարզական՝ մարզահագուստով։

  • նախադպրոցական հաստատության աշխատողների վերապատրաստում՝ մայիսի 13-17
  • դասվարների, երաժշտության ուսուցիչների-դաստիարակների, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների՝ մայիսի 15-17

Վերապատրաստման ծրագրեր

  • Դասվարների եռօրյա  վերապատրաստման ծրագիր
  • Երաժշտության ուսուցիչների եռօրյա վերապատրաստման ծրագիր
  • Տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների եռօրյա վերապատրաստման ծրագիր
  • Գրադարանավարների եռօրյա վերապատրաստման ծրագիր
  • Դաստիարակների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

 

Հասցե՝ Րաֆֆի 57
Հեռախոս՝ 010 74 72 46, 094 56 76 49

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s