Վերապատրաստման լուսաբանում

Դեկտեմբերյան վերապատրաստումների մեկնարկը տրված է, ու այս անգամ «Զանգեր, գույներ ղողանջներ…» ամանորյա նախագծով ենք ներկայանալու։

Նախակրթարանում տոնական եռուզեռ է, բոլոր խմբերում պատրաստ են այլընտրանքային յուրահատուկ, տարատեսակ տոնածառերը, ուրախ տրամադրություն, երգեր ու տոնական խառնաշփոթ է։ Վերապատրաստվողների օրը շատ հագեցած է։ Մեզ են միացել Օշականի «Գայանե» մանկապարտեզից Արմինե Աբրահամյանը, ով ամեն պահը լուսանկարում ու գրառումներ է անում. հիացած ու շփոթված է կրթահամալիրում տեղի ունեցող աշխատանքներով և գերհագեցած ծրագրերով և Հրազդանից որպես կամավոր՝ Շողերը, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներ Ջուլիետան(նա նաև ծնող է կրթահամալիրի) և Արաքսյան։ Մասնակիցները մեզ պես խենթ, ազատ ու ստեղծական են։
Ստորև ներկայացնում եմ դեկտեմբերի 16-ի և 17-ի լուսաբանումները։

Դեկտեմբերի 18-ի և 19-ի ամփոփում։

Օրն սկսեցինք առավոտյան պարապմունքով, նախավարժանքով. ամանորյա տրամադրություն էր տիրում խմբերում։ Վերապատրաստվողների հետ պատրաստեցինք չարխափաններ, բարեմաղթանքների տոնական ծառ։ Էլ ի՞նչ տոնական տրամադրության առանց տարեգաթայի, ասիլ-վասիլների։ Առավոտից խմբասենյակներից բուրում էր անուշ թխիկների հոտը։

Իսկ դաստիարակների մարզական պարապմունքն իրական իմացումի հրճվանք էր՝ է՛լ գլուխկոնծի, է՛լ թռիչքներ, է՛լ վնասվածքներ, է՛լ հրճվանք, է՛լ խենթություն։ Հինգշաբթի օրը «Արտասահմանում» հանդիպեցինք կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ։ Հարց-պատասխան, ջերմ քննարկումներ։ Վերապատրաստվողները դարձել եմ մեր մեծ ընտանիքի անդամ։ Երբ փոխանցվող էներգիան երկկողմանի է, անպայման ծնվում են համագործակցություն, կապեր, որոնք աստիճանաբար ամրանում են ու դառնում անքակտելի։

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s