Մարտի 16-20_ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման 5-օրյա դասընթաց «Գարնանային պարտեզ» նախագծով, նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, դաստիարակների օգնականների, տնօրենների, պետական այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրով հետաքրքրվող այլ մասնագետների, ծնողների համար։
Մասնակցության համար կարող են դիմել անհատներ և կազմակերպություններ: Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով, ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի կրթության վարչության հայտով, info@mskh.am հասցեին ուղարկված ցուցակով։
Վերապատրաստման վճարը՝ մասնակցի համար 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցվում է 900018003203 հաշվեհամարին (բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն):
Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։
Մասնակիցներին խնդրում ենք գալ`
անհատական թվային միջոցով (պլանշետ, նոթբուք),
մարզական՝ մարզահագուստով, գուլպաներով։
Հասցե՝ Րաֆֆի 57
Հեռախոս՝ 010 74 72 46, 077729941