Ապրիլի 20-24-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման 5-օրյա առցանց դասընթաց «Գարնանային պարտեզ» նախագծով, նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, դաստիարակների օգնականների, տնօրենների, պետական այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրով հետաքրքրվող այլ մասնագետների, ծնողների համար։
Մասնակցության համար կարող են դիմել անհատներ և կազմակերպություններ: Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով, ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի կրթության վարչության հայտով, info@mskh.am հասցեին ուղարկված ցուցակով։
Վերապատրաստման վճարը՝ մասնակցի համար 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ փոխանցվում է 900018003203 հաշվեհամարին (բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն):
Հեռախոս՝ 010 74 72 46, 077729941