Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման լուսաբանում

Մարտի 22. նորից վերապատրաստումներ, բայց այս անգամ Գյումրու «Աստեր» նախակրթարանի գործընկերների հետ։ «Աստեր»նախակարթարանից 10 և Վանաձորից 1 մանկավարժ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում են։ Նրանց մի մասը Հյուսիսային դպրոցի կացարանում ապրելու է 5 օր։ Քոլեջում ջերմաչափվելով, ախտահանվելով՝ զգեստափոխվեցին և սկսեցին իրենց գործունեությունը։ Նախ՝ ծրագրի ներկայացում, զրույց-քննարկում, նախակրթարանի կարգերի, ծրագրերի, օրացույցի հեղինակային մանկավարժության, ինչպես նաև կրթահամալիրի հիմնադիր-տնօրենի բլոգի, օրվա գրի, «Բլեյան ցանց»-ի ներկայացում։ Ապա շրջեցինք կրթահամալիրի Քոլեջում և աշխատանքային գործունեություններ ծավալեցինք խմբերում՝ է՛լ ազգային խաղեր, է՛լ ինքնագլոր, է՛լ մարզական խաղեր, ծննդյան ծես ու ծառզարդար՝ խաղիկներով երգ ու պարով։ 
13։20 քայլեցինք դեպի Մայր դպրոց Քոլեջի կասկադով, Արևելյան դպրոցով։
13։30-14:30 «Նռանե» համույթի հետ պարի պարապմունք ունեցանք։ Համույթի ղեկավար Լաերտ Գրիգորյանը խոսեց պարի մասին, փոխանցեց ազգային ոգին և սկսեց պարուսուցումը՝ Գյովնդ, Ծաղկաձորի…
15։00 Հյուսիսային դպրոցի դաստիարակների ուղեկցությամբ մեր 5 գործընկերները քայլքով գնացին դեպի կացարան։

Մարտի 23-ը սկսեցինք ջերմաչափումով, գրանցմամբ, ապա առավոտյան պարապմունքով Մարինե Մկրտչյանի հետ։ Տարբեր խմբերում գործունեություններից, զրույց-քննարկումից հետո քայլքով դեպի Մայր դպրոցի մարզական սրահ գնացինք, մարմնամարզական պարապմունք անցկացրինք Ռոզա Գսպոյանի և Անդրանիկ Դարբինյանի հետ։

Ստորև ներկայացնում եմ  շրջայցի և խմբերում գործունեությունների ֆիլմ-պատումները։

Առավոտյան տիար Բլեյանի հետ հանդիպում-զրույցից հետո քայլքով գնացինք դեպի Ագարակ։ Շրջայց Ագարակով և վերադարձ դեպի Քոլեջ, ապա՝ մանկավարժական զրույց-քննարկում սուրճի շուրջ։ Հաջորդ հանդիպումը Հյուսիսում էր։ Դաստիարակների հետ քայլքով գնացինք դեպի Հյուսիսային դպրոց։ Նորից հանդիպեցինք և զրուցեցինք տիար Բլեյանի հետ, «Հոգատարություն» նախագծով տիկնիկներ և կրծքազարդեր պատրաստեցինք, ապա շրջայց կատարեցինք Արտասահմանով և սուրճի հյուրասիրություն ունեցանք կացարանում մնացող մեր գործընկերների հետ։

Մարտի 25-ն սկսեցինք ընդհանուր պարապմունքով, բույսերի լաբորատորիա շրջայցով, ապա տեղի ունեցավ մանկավարժական քննարկում, մասնակցություն ունեցանք գինու համտեսին, ճաշեցինք և քայլքով դեպի Մայր դպրոց գնացինք հեծանվավարության Հրայր Հովհաննիսյանի հետ։

Վերապատրաստման վերջին օրը գործընկերների հետ հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում «Ուսումնական ժամերգություն» նախագծով, որտեղ մեր գործընկերները ելույթ ունեցան, ապա քայլքով շարժվեցինք դեպի Քոլեջ։
11։00հանդիպեցինք Թերեզա Թումանյանի հետ տեխնոլոգիայի լաբորատորիայում, վերապատրաստման ամփոփում-վկայագրերի հանձնում տեղի ունեցավ։
14։00հանդիպում եղավ Մայր դպրոցում և մասնակցություն Ուրբաթ-համերգին։ Գործընկերները փայլուն ելույթ ունեցան Մարմարյա սրահում։
Հրաժեշտ տվեցինք միմյանց՝ նորից հանդիպելու ակնկալիքով՝ համագործակցային նախագծով հանդիպումներ, «Բլեյան ցանց»-ի հետ այցելություն Գյումրի…

Գրում են վերապատրաստվողները.

  • Ասյա Սահակյան. Սա իմ առաջին վերապատրաստումն էր, շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին նման հնարավորություն ընձեռնելու համար շատ դրական տպավորություններ ստացա այդ հինգ օրերի ընթացքում։ Ինձ դուր եկավ բազմաոլորտ ինքնակրթվելու հնարավորությունը որ ընձռնված էր մանկավարժներին։
  • Աբրահամյան Իլոնա. Շատ շնորհակալ եմ վերապատրաստման համար։ Ունեցանք հիանալի ու հագեցած օրեր։ Ցանկալի կլիներ, որ վերապատրաստմանը տրամադրվեր մի փոքր շատ ժամանակ։ Օգտակար ու հետաքրքիր վերապատրաստում էր։ Շնորհակալություն որակյալ մատուցման համար։ Բավականին տպավորված եմ, քանզի վերապատրաստումը շատ արդյունավետ է ու մեծ խթանող ուժ կհանդիսանա բոլորիս համար: Այն բավականությունն ու հմտությունը, որը ստացել եմ այս վերապատրաստման արդյունքում ամենամեծ ապացույցն է այն բանի, որ ակտիվ ուսումնառությունը այսօրվա հրամայականն է: Շնորհակալ եմ, քանի որ սպասելիքներս ավելի քան արդարացված են։ Շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար։Գիշերակացում պայմանները շատ հարմարավետ էին,մաքուր,կար բոլոր կոմունալ հարմարությունները,տարածքը շատ ապահով էր ու պահպանված էին բոլոր անվտանգության կանոնները։
  • Համբարյան Լիլիթ. Ես շատ շնորհակալ եմ այդ հինգ օրերի համար, ունեմ լավ տպավորություն բոլոր մանկավարժների մասին։ Շատ տպավորված եմ այդ մասնաշենքերով, լայն տարածքներով, բակերով։ Ես լավ դրական լիծքերով վերադարձել եմ։ Շնորհակալ եմ
  • Պետրոսյան Օլյա. Այս վերապատրաստումն ինձ համար շատ հագեցած և բովանդակալից էր: Ճիշտ է,սա իմ երկրորդ վերապատրաստումն էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,բայց էլի ու էլի լիքը նոր բաներ սովորեցի ու տարա ինձ հետ) : Շատ եմ հավանում հատկապես թափանցիկ, բաց պատերի առկայությունը, խմբասենյակների ընդարձակությունը, մանկավարժների բազմակողմանի զարգացվածությունը, ազգային արժեքների սերմանումն ու տարածումը: Շնորհակալ եմ ընձեռած ամեն պահի համար: Սիրով էլի կգամ)
  • Նալբանդյան Լիզա. Վերապատրաստումը իրականում ծառայեց իր նպատակին։Հագեցած օրեր էին։Իսկ կրթահամալիրը ուներ ուրույն ձեռագիր։ Ինքս գոհ եմ, շնորհակալություն բոլոր կազմակերպիչներից։
  • Ժենյա Գրիգորյան. Բարի օր սիրելի Սեբաստացիներ,ուզում եմ շնորհակալությունս հայտնել՝ ի դեմս Տիարի,և ինձ շա՜տ հարազատ դարձած՝Նելիի,հնգօրյա համագործակցության,ջերմ մթնոլորտում մեր վերապատրաստումը անցկացնելու համար:Հուսով եմ ,որ մեր աշխատանքները կլինեն շարունակական:Ուրախ կլինեմ հանդիպել Գյումրիում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s