Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» աշնանային բաց ճամբար

Հոկտեմբերի 29-նոյեմբերի 3

Նախագիծ

Հոկտեմբերի 29-նոյեմբերի 3-ը մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարը կազմակերպվում է.

  • կրթահամալիրում՝
    – հանրակրթական դպրոցի մանկավարժական աշխատողների, նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների ջոկատներով,
    – «Ուսում» դպրոցի մանկավարժական աշխատողների վերապատրաստում,
    – կրթահամալիրի մանկավարժական աշխատողների աշնանային բաց ճամբար
  • գործընկեր-բարեկամ դպրոցներում:

Մանկավարժական ճամբարին զուգահեռ կրթահամալիրում գործում են պատանեկան ազգագրական-հնագիտական պատանեկան բաց ճամբարը, «Մուտք կրթահամալիր» ճամբարները։

«Բարեկամություն» ճամբարի բովանդակությունը Երևանում և մարզերում՝

  • Նախագծային ուսուցում
    Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունքներ
    «Ուսումնական ագարակ» ուսումնական նախագիծ
    «Գետը համայքում» ուսումնական նախագիծ
    Ճամփորդությամբ ուսուցում
    Աշնանային ուսումնական այլ նախագծեր
  • Բլոգային ուսուցում
  • Մեդիակրթության այլ հարթակներ (google, onedrive, այլ)
  • Պարերգերի ուսուցում
  • Մարզական պարապմունքներ
  • Մանկավարժական նորարար փորձի ներկայացում-փոխանակում, քննարկումներ
  • Ճամբարային մեդիաուրբաթ-համերգ

Երևանի, Հայաստանի մարզերի դպրոցների աշխատողներին խնդրում ենք ճամբարի մասնակցության համար մինչև հոկտեմբերի 28-ը լրացնել առցանց հայտը: Կարիք ունեցողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Գիշերող մասնակիցների ընդունումը՝ հոկտեմբերի 28-ից։ Ճամբարը կազմակերպվում է  կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։

Րաֆֆու 57, 74 72 46, 09363 00 26, info@mskh.am

Արտագնա մանկավարժական ճամբարներ (բարեկամ դպրոցների հրավերով)՝

  1. Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում
  2. Մովսես գյուղի Պ. Ավալյանի անվան դպրոցում
  3. Սիսիանի 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցներում
    Ցանկը ենթակա է համալրման։

Կրթահամալիրի դասավանդողներին խնդրում ենք արտագնա ճամբարի մասնակցության հայտը լրացնել մինչև հոկտեմբերի  23-ը:

«Բարեկամություն» երևանյան և արտագնա ճամբարների մանրամասն ծրագրերը կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։

Թողնել մեկնաբանություն