Վերապատրաստման երկրորդ օր. 23.01

download.jpgԱրդեն երկու օր է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստում են անցնում Երևանի և Հայաստանի մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողները: Վերապատրաստվողների այսօրվա թեման սանի ինքնուրույն գործունեությունն էր բաց ու անվտանգ կրթական միջավայրում: Նախակրթարաններում աշխատանքային օրվանից հետո վերապատրաստվողները համերգասրահում մասնակցեցին երաժշտության պարապմունքին, միասին երգեցին հարսանեկան մի քանի երգ: Սրան հաջորդեց օրվա ամփոփումը, որտեղ վերապատրաստվողներն արտահայտեցին իրենց կարծիքներն օրվա մասին, կիսվեցին տպավորություններով: Նախակրթարաններում անցկացրած աշխատանքային օրվա մասին պատմում են դաստիարակները:

Առաջարկում ենք լսել նաև ռադիոխմբագրությունների հարցազրույցները. համակարգող՝ Հարավի ռադիո

Թողնել մեկնաբանություն