Տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների վերապատրաստում

20180207_123542Մարտի 14-16. «Զատկական ծես» նախագիծ

Տեխնոլոգիական գործունեության բաղկացուցիչներ.
կերպարվեստ
կավագործություն
Կինո-ֆոտո
պարտիզապուրակային աշխատանք
Խոհանոց
ԱՐՏ Միջավայր
Բովանդակություն

Հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման բաց միջավայր

  • Կերպարվեստ- տեխնոլոգիա, կինո-ֆոտո. Տեխնոլոգ ուսուցչի բաց լաբորատորիա դպրոցում (շրջակա միջավայրի, տոնի-ծեսի տեխնոլոգիայով)
  • տեխնոլոգիական ուսումնական նախագծեր՝ ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի
  • Դասավանդողի բլոգը որպես ուսումնական գործիք
  • Միասնական տեխնոլոգիական պլեներ

1-ին օր

9:00-9:30. Մայր դպրոցում մասնակիցների ընդունելություն, մասնակցություն առավոտյան պարապմունքին
9:30-10:30. Եռօրյա վերապատրաստման ծրագրի, օրակարգի, աշխատակարգի ներկայացում Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում (mskh.am, կրթահամալիրի տնօրենի մանկավարժական բլոգ, մեդիագրադարան, դասավանդողների բլոգ, «Դպիր», «Բարեկամություն» ճամբար, «Ցուցասրահ» բլոգ. աշխատանքային խմբերի ձևավորում (ընթացքում մասնակիցների գրանցում)
10:30-11:00. Մասնակիցները դպրոցների ղեկավարների ուղեկցությամբ մեկնում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներ, շրջայց:
11:05-11:50. Ծանոթացում շաբաթվա տեխնոլոգիական նախագծերին, միասնական աշխատանք՝ ուսուցչի բաց լաբորատորիա նախագծով:
11:50-12:15. Երաժշտության դասավանդողի հետ տեխնոլոգիայի դասավանդողները մասնակցում են միասնական ընդհանուր պարապմունքի ծրագրի քննարկմանը:
12:15-12:35. Ընդմիջում
12:40-13:20. Տեխնոլոգիայի դասավանդողը ներկայացնում է իր ուսումնական մեդիատարածքը՝ բլոգը, նոր գործընկերոջ(ների) համար բացում է բլոգ(ներ)
13:20-13:30. Տեխնոլոգիայի դասավանդողի հետ քայլք դեպի Մայր դպրոց
13:30-14:15 Սեբաստիա համերգասրահում պարերգի, ազգագրական երգի ուսուցում, պատ. Մարինե Մկրտչյան:
14:15-15:00. Մայր դպրոցի կավագործարանում տեխնոլոգիական աշխատանք՝ «Արտթերապիա», պատ. Զառա Ոսկանյան:

2-րդ օր

9:00-09:15. Մասնակցություն կրտսեր, մայր դպրոցների առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ նախապես ձևավորված խմբերով:
9:20-10:55.  «Դպրոցը ծեսի բաց արվեստանոց» նախագծով նախագծով մասնակցություն ուսումնական պարապմունքներին:
10:55-12:30. Մասնակցույթուն տեխնոլոգ դասավանդողի նախապես ներկայացված էսքիզով դպրոցի արտաքին կամ ներքին միջավայրի ձևավորման աշխատանքներին (աթոռների, սեղանների ներկում, արտաքին կամ ներքին պատերի, աստիճանների ձևավորում…)
12:30-13:00. ճաշ
13:00-13:20. Վերապատրաստվողները տեխնոլոգիայի դասավանդողի օգնությամբ լուսաբանում են իրենց երկրորդ օրը և նյութ հրապարակում բլոգում՝ նկարաշար, տեսանյութ, պատում…
13:20-13:30. Տեխնոլոգիայի դասավանդողի հետ քայլք դեպի Մայր դպրոց
13:30-14:15 Սեբաստիա համերգասրահում պարերգի, ազգագրական երգի ուսուցում, պատ. Մարինե Մկրտչյան
14:15-15:00. Ավագ դպրոցի ընթերցասրահում բլոգավարություն, վերապատրաստվողների բլոգների սպասարկում, պատ. տեխնոլոգիայի դասավանդողներ՝ Զառա Ոսկանյան, Հասմիկ Թոփչյան, Տաթև Աթոյան, Արև Բալջյան:

3-րդ օր

9:00. Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպում Սուրբ Երրորդություն եկեղեցում
9:00-9:15. Հոգևոր երգեր, շարականներ-օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
9:20-10:20 Ներկայացումներ մեդիակենտրոնում՝

  • «Դպրոցը ծեսի բաց արվեստանոց», պատ. Զառա Ոսկանյան և սովորողներ
  • Հոգևոր Հայաստան նախագիծ. պատ. Հասմիկ Մաթևոսյան և սովորողներ
  • Ծիսական երգուսուցում. պատ. Մարինե Մկրտչյան և ուսանողներ
  • «Կրթական պարտեզ» պատ. Կարինե Մացակյան
  • Երաժշտական լաբորատորիա. պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան, Նելի Փիլոյան
  • երաժշտական և տեխնոլոգիական օրացույցի՝ փառատոններ, ստուգատեսներ . պատ. Սվետա ճաղարյան

10:20-11:00. քայլք  Կենտրոն –Հյուսիսային դպրոց, շրջայց Հյուսիսային դպրոցում
11:00-11:30. Ընդհանուր պարապմունք վերապատրաստվողների ներկայացմամբ
11:30-12:30. ֆոտոպլեներ՝ պատ. Անի Սարգսյան Հյուսիսային դպրոցի բակում
12:30-13:00. Քայլքով դեպի Մայր դպրոց
13:00-13:30. Ընդմիջում Մայր դպրոցում
13:30-14:00. տոնախմբություն-ամփոփում Մարմարյա սրահում
14:00-15:00. կլոր սեղան, հավաստագրերի հանձնում «Սեբաստիա» համերգասրահում
15:15-16:00. մասնակցություն Մեդիաուրբաթին

Աշխատանքի կազմակերպում

  • Կրթահամալիրի դպրոցի տեխնոլոգներն իրենց տեխնոլոգիական նյութերով, իրենց օղակներում վերապատրաստում անցնող մասնակիցների խմբի հետ դպրոցների բաց լաբորատորիայում ստեղծում են վերապատրաստվող դասավանդողների համար անհրաժեշտ նյութերի փաթեթներ:
  • Տեխնոլոգ ուսուցիչներն իրենց բլոգներում հրապարակում են վերապատրաստման ընթացքում նախատեսվող նախագծերը, ավելի ընդարձակ ներկայացնում վերապատրաստման երկու օրերի աշխատակարգը.

 

 

 

Թողնել մեկնաբանություն