Լուսաբանում. մարտի 14-16

2eadaec5-6488-499a-aaaa-bf0d7a54b475.jpegՄարտի 14-ից՝ ըստ վերապատրաստման օրացույցի կրթահամալիրում են Գեղարքունիքի և Շիրակի մարզի դպրոցների տեխնոլոգիայի և երաժշտության ուսուցիչները: Վարեպատարստումն անցկացնում են Հյուսիսային և Արևմտյան դպրոցների տեխնոլոգիայի և երաժշտության ուսուցիչները:

Երաժշտության դասվանդողի  վերապատրաստման ողջ ընթացքը ներկայացնում է Հասմիկ Մաթևոսյանը:

Աշխատանքային առաջին օրվա մասին տեսնայութով պատմում է Տաթև Աթոյանը:

Հյուսիսափայլ ռադիոյի լրագրողները զրուցում են վերապատրաստվողների հետ:

Արևմտյան դպրոցի առաջին օրվա գործունեությունների մասին տեսաֆիլմով պատմում է Զառա Ոսկանյանը

Մարտի 15-ին վերապատրաստվողներն օրվա երկորդ կեսն անցկացրին Քոլեջում, որտեղ տիկին Շողիկի հետ եղան ջերմոց-լաբորատորիայում, իսկ Թամարա Հարությունյանի հետ աշխատեցին «Զատկական ծես» նախագծով: Օրն ավարտեցին ԱՐՏբզզան ռադիոյի հետ աշխատանքային միջավայրում, որի արդյունքում ստեղծվեց այս ռադիոնյութը:

Օրվա լուսաբանման իր տարբերակն է ներկայացնում Զառա Ոսկանյանը

Աշխատանքային վերջին օրը վերապատրաստվողներն անցկացրին Մայր դպրոցում՝ մասնակցեցին Կարինե Մացակյանի 3D մոդելավորման պարապմունքին, եղան Միջին դպրոցի տեխնոլոգիայի դասին, Գոհար Եղոյանի և սովորողների խմբի հետ մասնակցեցին Սարալանջի բարեկարգման աշխատանքներին:

 

 

Օրն ավարտվեց Մայր դպրոցի ընթերցասրահում, որտեղ վերապատրաստվողներին հանձնվեցին վկայագրերը:

Վերապատրաստման հրաման

Վերապատրաստման ծրագիր

Վերապատրաստման մասնակիցներ

Ամփոփիչ հարցաթերթիկ

Թողնել մեկնաբանություն