Դասվարների, տեխնոլոգների, երաժիշտների, կազմակերպիչների հեղինակային կրթական ծրագրով ամենամսյա վերապատրաստման ծրագիր

20181030_121426Վերապատրաստման ծրագրի տևողությունը՝ նոյեմբերի 7-9

Բովանդակություն

  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
  • Դպրոցը ծեսի բաց արվեստանոց
  • Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
  • Հեղինակային կրթական ծրագրով նախագծերի իրականացում
  • Երաժշտություն, պարերգեր
  • Տեխնոլոգիա
  • Լրացուցիչ կրթություն. բլոգավարություն, էլ. փոստ, այլ

 

Դասվարների վերապատրաստման համակարգող՝ Լուսինե Փաշայան

Տեխնոլոգ-կազմակերպիչների վերապատրաստման համակարգող՝ Մարիամ Աղաբաբյան

Երաժիշտների վերապատրաստման համակարգող՝ Սվետա Ճաղարյան

 

Աշխատակարգ

Նոյեմբերի 7

ցուցակ

08:45` վերապատրաստվողների ընդունելություն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, քայլք Հյուսիսային դպրոց. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան

09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում. պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան

09:20-09:40` շրջայց Հյուսիսային դպրոցում. դպրոց-պարտեզի մոդելի ներկայացում, պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան

09:40-10:00` վերապատրաստման ծրագրի ներկայացում, տեղեկատվական թերթիկների հանձնում, խմբերի բաժանում Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում: Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան

10:00-10:30` քայլք դպրոցներ. ուղեկցում են ծրագրի ղեկավարները

10:30-12:30` աշխատանքային նախագծեր դպրոցներում

տեխնոլոգներ՝ վերապատրաստում Մարիամ Աղաբաբյանի արվեստանոցում 

երաժիշտներ՝ վերապատրաստում Մարիամ Մնացականյանի լաբորատորիայում 

դասվարներ՝ մասնակցություն «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսումնական պարապմունքներին . պատասխանատու՝ Լուսինե Փաշայան 

12:30-13:00` ընդմիջում դպրոցներում

13:00-13:15` քայլք Մայր դպրոց

13:15-14:00`  երաժշտական միասնական պարապմունք. պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան

14:00-ից՝  օրվա ամփոփում, կլոր սեղան Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում

  • Կրթահամալիրի կայք, Դպիր ամսագիր. Տաթև Աբրահամյան
  • Մեդիագրադարան. Լուսինե Ալեքսանյան
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր. Տաթև Աբրահամյան
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. Տաթև Աբրահամյան

 

Նոյեմբերի 8

09:00-09:20` մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին դպրոցներում

09:20-12:30` մասնակցություն աշխատանքային նախագծերի

12:30-13:00` ընդմիջում դպրոցներում

13:00-13:15` քայլք Մայր դպրոց

13:15-14:00`  երաժշտական միասնական պարապմունք. պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան

14:00-ից՝  օրվա ամփոփում, կլոր սեղան «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր, առանձնահատկությունները՝ Լուսինե  Փաշայան
  • Նախագծային, բլոգային ուսուցում՝ Լուսինե Փաշայան
  • Ճամփորդությամբ ուսուցում՝ Տաթև Ավետիսյան
  • Ուսումնական tv, ռադիո՝  Արմինե Գյոնջյան

 

Նոյեմբերի 9

09:00-09:20` ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում. պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան

09:20-10:30` քայլք Մեդիակենտրոն, հավաստագրերի հանձնում

10:30-11:00` քայլք Արևմտյան դպրոց, Ագարակ

11:00-12:00` շրջայց ագարակում, Արևմտյան դպրոցում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան, Էդմոն Փաշինյան

12:00-12:30` ընդմիջում Արևմտյան դպրոցում

12:30-13:00` քայլք Մայր դպրոց

13:00-14:00` ծիսական կավագործություն բրուտանոցում. պատասխանատու՝ Մարիամ Աղաբաբյան, Մովսես Ավետիսյան

14:00-14:30` Երաժշտական ամփոփում «Սեբաստիա» համերգասրահում

15:15` մասնակցություն մեդիաուրբաթ-համերգին

 

Նոյեմբերի 10` Սեբաստացու օրեր. համայնքային տոն

Լուսաբանումը՝ դպրոցների ռադիոխմբագրությունների

Թողնել մեկնաբանություն