Նախադպրոցական հաստատությունների հեռավար-առցանց վերապատրաստման լուսաբանում

Բլեյան կրթական ցանց. Հասանելի յուրաքանչյուրին
Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.Արի, մայիս, արի

 

 

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա հեռավար-առցանց վերապատրաստման լուսաբանում:

2020թ. 4-րդ փուլ.մայիսի 18-22

Մայիսի 18 -22, նախադպրոցական հաստատությունների հեռավար-առցանց վերապատրաստման 4-րդ փուլն էր։ Մասնակցում էր մեկ մասնակից Շիրակի մարզից` Գյումրիի «Աստեր» զարգացման կենտրոնի ծրագրի ղեկավար` Օլյա Պետրոսյան: Կապ հաստատեցինք Messenger տեսազանգի միջոցով։ Ներկայացա, ներկայացրեցի կրթահամալիրի մասնաճյուղերը, կայքերը, ենթակայքերը։
Հանդիպել ենք ամեն օր՝ 16:00-18:00: Առաջին օրվա ծրագրերը կարդացինք, միասին քննարկեցինք, և ուղարկեցի հարցման թերթիկը:
Հաջորդ օրը պատասխանեցի առաջին օրվա հարցաթերթիկի հարցերին։

  • Մասնակցի հարցը. -Կարո՞ղ եմ մշտապես կապի մեջ լինել Ձեզ հետ, հարցեր ուղղել, քննարկումների մասնակցել։
  • Իմ հարցը. — Ի՞նչն էր Ձեզ համար նորություն։
    Պատասխան. -Ծեսերը,հավեսսս։
  • -Ի՞նչն է դժվար։
    -Համակարգչով մշտական աշխատանքը , հատկապես եթե հաշվի առնենք, որ երեխան ունի տեսողական խնդիր:
  • -Ի՞նչը հատկապես հետաքրքրեց։
    -Բլոգավարումը, մշտական կապը ծնողների հետ:
  • -Ի՞նչը կուզեիք փորձել Ձեր աշխատանքում։
    -Մեթոդիկան, դաստիարակների ընդհանուր մոտեցումներն ու մտածելակերպը:
  • Այլ..
    Շատ շնորհակալ եմ Նելիին՝ համբերատար ամեն ինչ բացատրելու, ուսանելու համար:

Ներկայացրի տարատարիք սաներով գործունեության առավելությունները, մահճակալների բացակայության նպատակները, ինչպես է մեր ննջարանը վերածվում մարզական հարթակի, խոսեցինք սաների ինքնուրույնության, ընտանիք-ծնող ամուր կապի մասին, ինչպես հանդեսները վերածել ծեսի և ուսուցանել կյանքով, առանց որևէ պարտադրանքի, որը բերում է միայն իմացումի հրճվանք։
Ներկայացրի խմբասենյակ-բաց լաբորատորիան՝ նկարների, ֆիլմերի հղումներն ուղարկելով: Ինչպես նաև հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման փաթեթները և «Դպիր» ամսագրի հրապարակումները:
Ներկայացրի դաստիարակների բլոգները, բացեցինք բլոգ Օլյա Պետրոսյանի հետ, կազմակերպեցի բլոգավարություն, սովորեցինք՝ ինչպես մուտք գործել, բացել բաժիններ, նյութ տեղադրել, խմբագրել կամ ջնջել հրապարակումը, սովորեցինք մոնտաժային ծրագիր՝ PowerDirector, ուղարկեցի նաև հուշող տեսադաս, որ ավելի պատկերավոր լինի, բացեցինք յութուբյան էջ:
Հեռավար-առցանց վերապատրաստման երրրորդ օրը նորից նույն ժամին միացանք տեսազանգի միջոցով և այս անգամ ներկայացրի նախակրթարանի ծեսերի փաթեթը և «Բլեյան բաց ցանցը»։
Մեծ սպասումով ուզում է տեսնել կրթահամալիրը և իրենց մոտ կիրառել հեղինակային մանկավարժության ծրագրերը։ Օլյան հունիսի 1-ին նոր պետք աշխատի մանկապարտեզում. հարցերը բազմազան էին՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ծրագրի ճիշտ կազմակերպման և դաստիարակ-մեթոդիստ (ծրագրի ղեկավար) փոխհարաբերությունների մասին: Օլյային հետաքրքրեցին նախակրթարանի օրացույցը և ամսվա կտրվածքով աշխատանքային գործունեությունների, նախագծերի միասնական քննարկման և հրապարակման մեթոդը, ինչպես նաև ծնողական սեմինարները, դաստիարակ-ծնող ամուր կապը, որ չի ընդհատվել, այլ ավելի է ամրապնդվել այս օրերին՝ ընտանեկան առցանց պարտեզներ հիմնելով:
Խոսեցինք սննդի կազմակերպման, շրջակա միջավայրի, խնամքի, ամառային պարտեզի, լողափի մասին, ինչպես նաև ձմեռային, աշնանային նախագծերից, ներկայացրի կրթահամալիրի հրաշալիքները, ագարակը, լողավազանը, մարզասրահը, ջերմոց-լաբորատորիաները, կարի արտադրամասը, գինետունը, Վերնատունը։

Շաբաթ օրն իր բլոգում կհրապարակի պատում՝ ամփոփելով հնգօրյա առցանց-հեռավար վերապատրաստումը, անրադառնալով հետևյալ հարցերին՝

  • Ինչպիսի՞ն է կրթահամալիրը ձեր պատկերացմամբ։
  • Նշեք, խնդրում եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առավելությունները։
  • Հետաքրքրվա՞ծ եք հեղինակային մանկավարժական ծրագրով և կցանկանա՞ք միանալ ցանցին կամ համագործակցային ծրագրերով հանդես գալ ծեսերի ժամանակ։
  • Ի՞նչ կասեք հեռավար-առցանց ուսուցման առավելությունների, թերությունների մասին, արդյունավե՞տ եք համարում առցանց ուսուցման տարբերակով վերապատրաստումները։

Գրում է Օլյա Պետրոսյանը  

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s