նախագիծ
Վայրը՝ Ծաղկունք գյուղ
Նախատեսվող ժամանակահատվածը՝ մարտի 21-25
Մասնակիցներ ՝
· «Գագարին» նախագծի հանրակրթական դպրոցների դասավանդողներ,
· «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ,
· «Բլեյան» բաց ցանցով գործընկեր ուսումնական հաստատությունների դասավանդողներ,
· Այլ ցանկացողներ, նախագիծը բաց է:
Համակարգող՝ Տաթև Աբրահամյան
Մասնագիտական խումբ՝
Ճամբարի բովանդակությունը
· մանկավարժական քննարկումներ,
· նախագծային ուսուցում,
· երկրագործական նախագծեր (եթե մարտ ամսին Ծաղկունքում սկսված կլինեն երկրագործական աշխատանքները)
· երաժշտական գործունեություն
· տեխնոլոգիական գործունեություն
Ճամբարի մասնակիցը պետք է ունենա.
· Անհատական համակարգիչ (կամ կարող է աշխատել հեռախոսով)
· Աշխատանքային հագուստ
Օր առաջին
10:00` հանդիպում, մասնակիցների գրացնում, ծանոթություն, մանկավարժական ճամբարի ծրագրի ներկայացում ,
11:00-12:00` նախագծերով ուսուցումը կրթահամալիրում . ներկայացում –քննարկում,
12:00-12:30 ` ընդմիջում,
12:30-13:30` մանկավարժական քննարկում՝ «Ինչպե՞ս մոտիվացնել սովորողին»
13:30- 14: 30` երաժշտական պարապմունք
Օր երկրորդ
10:00-10:30` ընդհանուր պարապմունք
10:30- 11:15` համատեղ նախագծերի (Զատիկ, Ձոն, ամառային ուսումնական-գյուղական ճամբարներ , այլ) մշակման ընթացք. մասնակիցները հանդես են գալիս առաջարկներով, առաջարկների քննարկում,
11:-12:00` Համացանցը ուսուցչին օգնական. ուսուցչին անհրաժեշտ կայքեր, ծրագրեր, այդ թվում՝ «Դպիր» մանակավարժական ամսագրի և Մեդիագրադարանի ներկայացում,
12:00-12:30` ընդմիջում,
12:30-13:30` մանկավարժական քննարկում. թեմա ՝ Ներառական կրթություն :
13:30-14:30` տեխնոլոգիական գործունեություն:
Օր երրորդ
10:00-11:00` առավոտյան պարապմունք, երաժշտական պարապմունք
11:00-12:00` նախագծերի մշակման ընթացք, առաջարկների քննարկում (նախագծային ուղղություններ՝ հայրենագիտական, էկոլոգիական, արտադրական, ընթերցողական, բարբառներին ուղղված, ուսումնական ժամերգություն, այլ նախաձեռնություններ՝ մասնակիցների առաջարկով):
12:00-12:30` ընդմիջում
12:30-13:30` մանկավարժական քննարկում ՝ « Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին» Ջորջ Պոյա
13:30_14:30`կրթահամալիրյան ֆլեշմոբները ՝ որպես սովորողի նախասիրությունների
զարգացման գործիք
Օր չորրորդ
10:00-10:15` առավոտյան պարապմունք
10:15-11:00` Հայրենագիտությունը կրթահամալիրի հեղինակային ծրագրում, ճամփորդությամբ ուսուցում
11:00-12:00` ճամբարի ընթացքում մշակած նախագծերի ներկայացում- քննարկում, (նախագծային ուղղություններ՝ հայրենագիտական, էկոլոգիական, արտադրական, ընթերցողական, բարբառներին ուղղված, ուսումնական ժամերգություն, այլ նախաձեռնություններ՝ մասնակիցների առաջարկով):
12:00-12:30` ընդմիջում
12:30-13:30` մանկավարժական քննարկում՝ համայնքային դպրոցի մոդել (արտադրությամբ ուսուցում, ուսումնական ժամերգություն, հայրենագիտություն, երկրագործություն, բանավոր պատմություն և մշակութային ժառանգություն, և այլն )
13:30-14:30` տեխնոլոգիական գործունեություն, ճամբարային փոքրիկ հուշանվեր-ատրիբուտի պատրաստում
Օր հինգերորդ
10:00` հանդիպում կրթահամալիրի հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանի հետ, թեյխմություն, նաև՝ մանկավարժական ճամբարի ամփոփում, կարծիքների, մտքերի փոխանակում, առաջարկներ, հետագա հնարավոր համագործակցությունների, համատեղ նախագծերի քննարկում, պայմանավորվածություններ:
11:30` ճանաչենք Ծաղկունքը, քայլք Ծաղկունքի Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի՝ ուսումնական ժամերգություն եկեղեցում:
Հեռավար աշխատանք ՝
· «Դպիր» ամսագրի ընթերցում,
· Նախագծերի ձևակերպում :
Ճամբարի ընթացքում ներկայացված պրեզենտացիոն նյութերի, հոդվածների փաթեթի տրամադրում մասնակիցներին էլեկտրոնային տարբերակով:
Մասնակցության համար լրացնել հայտը:
Հոդվածների ընտրանի
- Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը. Աշոտ Բլեյան
- Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց. Հասմիկ Ղազարյան
- Բլոգը՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ . Նվարդ Սարգսյան
- Ուսումնական աշխատանքի ճկուն կազմակերպումը ժամանակի հրամայականն է. Մարգարիտ Սարգսյան
- Չդատապարտենք մեզ ժամանակավրեպ լինելուն. Մարիետ Սիմոնյան
- Ուսուցման նախագծային մեթոդ . Նունե Մովսիսյան